20 05 2020

Ես չեմ եկել փող մուրալու. դերասան Սարգիս Գրիգորյանը՝ բողոքի ակցիայի մասին



Կորոնավիրուսից զատ գոյություն ունի տնտեսություն, գոյություն ունեն հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ կորոնավիրուսի նյարդային հետևանքների պատճառով: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության դիմաց շոուբիզնեսի ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց դերասան Սարգիս Գրիգորյանը:

«Մարդը պետք է աշխատի ու եթե հայտարարություն է արվում, որ սա դեռ երկար է ձգվելու, ուրեմն նաև պետք է ասվի, թե ինչ անել: Որոշում են կայացրել, բացել ոլորտների գրեթե 80-90 տոկոսը, ուրեմն պետք է հասկանանք, թե մենք ինչի ենք փակ»,- նշեց դերասանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ