19 05 2020

Սոչիից Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի

Սոչիից Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել և հայտնել, որ մայիսի 19-ին (ժամը` 18։55-ին) Սոչի քաղաքի միջազգային օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։

«Այս չվերթով Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի։

Հիշեցնենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Մոսկվայից (մայիսի 25-ին) և Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ