Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 853 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):
-Մայիսի 16-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 17-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 241 տրանսպորտային միջոց, որից՝
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 52 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 61 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 128 տրանսպորտային միջոց:
-Մայիսի 17-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 18-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 254 տրանսպորտային միջոց, որից՝
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 48 տրանսպորտային միջոց։
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 67 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 139 տրանսպորտային միջոց:
- Մայիսի 18-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 19-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 358 տրանսպորտային միջոց, որից՝
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 78 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 69 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 211 տրանսպորտային միջոց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը