ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի առցանց ասուլիս է տալիս։ Մինչ ասուլիսը, թվարկեց 100 փաստ, որի մի մասը կորոնավիրուսի հետևանքները վերացնելու համար օգնության փաթեթների մասին էր։ Մյուս մասում կային փաստեր, որոնք իր գործունեության հետ որևէ առնչություն չունեն, օրինակ՝ վառելիքի միջազգային շուկայում իրավիճակ և գներ և այլն։
Ուշագրավ է այն, որ առաջին անգամ վարչապետի ուղիղ եթերի դիտումները սկզբում ընդամենը 3,5 հազար էին, իսկ փաստերի թվարկման ընթացքում իջան մինչև 3000 ու դեռ պակաս։
Հավանաբար, պատճառն այն է, որ այդպես էլ չասաց այն, ինչ ուզում էր լսել հանրությունը։ Օրինակ՝ մարդկանց հետաքրքրում էր իրենց սոցիալական վիճակն այս պահին, իսկ Նիկոլ Փաշինյանը բերում էր վիճակագրական թվեր տարեսկզբից, որոնք համաճարակի այս ընթացքում հօդս են ցնդել։
Վարչապետի ուղիղ եթերի տակ, 100 փաստը թվարկելիս, ֆեյսբուքյան օգտատերերը հետաքրքիր մեկնաբանություններ էին թողել։ Բազմաթիվ ուշագրավ մեկնաբանություններից բերենք մի քանիսը․
Արմեն Ալեքսանյան - Ոչինչ որ բանկերը գյուղվարկեր չեն տալիս անհատներին,որոնք ունեն հողեր և հավաստագիր։
Էմմա Մկրտումյան - Ունեմ 84-ամյա առաջին կարգի հաշմանդամ, 10 տարեկան երեխա, չենք աշխատում․․․ ու ոչ մի օգնություն չստացանք, կբացատրե՞ք՝ ինչո՞ւ։
Հայկուհի Աբրահամյան - Ծրագրերից դուրս ընտանիքներ կան, նրանք իրական են, ունեն անչափահաս երեխաներ ունեն միկրոբիզնես ու ոչ մի դրամ աջակցություն, այ իրենց համար նոր ծրագրեր առաջարկեք, ժամանակը չի կանգնում ցավոք, իմ ընտանիքը իրենցից մեկն է
Անի Առաքելյան - Պարոն Փաշինյան, Լանզարոտեի կոնվենցիան դադարեցրեք, ոչ մի ծնող թույլ չի տա իր երեխային 5 տարեկանից գլուխը սեռական և գենդերային հիմարություններ լցնեն
Սամվել Յահյան - Թվերով մարդկանց չես կերակրի,թվերով մարդկանց վիճակը չես լավացնի,դու քո ոչ մի խոստում չես կատարել․․․ 105 միլիոն բերել ես բյուջե 108 միլիոն տվել ես պարգևավճարներ քո հետ քայլածներին
Հարություն Ծատրյան - Ասում եք «Արցախի հարցը պիտի լուծվի նաև ադրբեջանի ժողովրդի օգտին», կասե՞ք ոնց։
Ծովինար Վարդանյան - Պարոն Փաշինյան բանկերի խաբեությունները որ վերանա, մեր երկիրը կծաղկի, ես անընդհատ ասում եմ, որ բանկը ինձ խաբում ա, բայց ոչ մի ուշադրություն չեք դարձնում, բանկն էլ տեսնումա որ ոչինչ չի փոխվում իմ բողոքից շարունակումա նույն ձևով, դեռ մի բանել ասում են, Նիկոլն էր մի բան ասելա։ Խնդրում եմ գոնե մեկ անգամ արձագանքեք։
Արմենակ Դանիելյան - Բա երբ ես սկսելու ճիշտ խոսել: Բոլոր ապահովներին ապահովեցիր, բա Անապահովների՞ն
Թերեզա Արշակյան - Պարոն Փաշինյան, արդյոք տեղյա՞կ եք, թե հենց հիմա ինչ է կատարվում Նորք Մարաշի ծերանոցում։ Բուժանձնակազմը թեստերի դրական արդյունքներով աշխատում են այս պահին, ահավոր ոչ նորմալ պայմաններում։ Հիմնարկի տնօրենը ոչինչ չի ձեռնարկում։ Խնդրում եմ արձագանքեք այս խայտառակ վիճակին, բուժքույրերը ահավոր վիճակի մեջ են, էլ չեմ ասում մեծահասակներին ինչ վտանգ է սպառնում։
Արամ Մկրտչյան - Պատմի՝ ոնց ես ճնշում գործադրում դատավորների վրա
Արման Գևորգյան - Ժողովուրդը տուգանելու մատերիալ չէ, մեկ էլ ասեք եք, որ ժամը 11 ից հետո, եթե հրավառություն լինի ու Ոստիկանությունը չզբաղվի, դուք եք զբաղվելու։ Այս երկու փաստին երբ եք անդրադառնալու??? Եթե տուգանքի մատերիալ չենք,ապա ինչու են առանց տարբերանշանի մեքենաներ հայտվում տուգանող,քաղաքում հսկայական տեսախցիկներ ավելանում ու անցում վերգետնյա կամ ստորգետնյա սարքելու փոխարեն լիքը լուսաֆորներ հայտվում ամեն մեկը իր անհատական տուգանելու տեսախցիկով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը