16 05 2020

Ընձառյուծին հիմա էլ «Արևիք» ազգային պարկի տեսախցիկն է ֆիքսել

Ընձառյուծին հիմա էլ «Արևիք» ազգային պարկի տեսախցիկն է ֆիքսել

Ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում, հայտնում է Զանգեզուրի կենսոլորտային համալիրի ֆեյսբուքյան էջը:

«Ուրախալի լուր

Մայիսի 13-ին «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և ԲՀՀ Հայաստանի կողմից իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսախցիկները ընձառյուծ էին ֆիքսել Տավուշում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ