25 03 2024

Քաղաքացիներին նախատեսում են տուգանել նոր և ժամանակակից տեսախցիկներով

Քաղաքացիներին նախատեսում են տուգանել նոր և ժամանակակից տեսախցիկներով

 

«Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։ Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներում կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան կմ/ժ–ում արագությունը, մարդը ստիպված կլինի արագությունն իջեցնել։

Մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ երկրների փորձը, ու եվրոպական շատ երկրներում այս համակարգը ներդրված է»,– խորհրդարանում հայտարարեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նախարարն ասաց, որ նախատեսում են թարմացնել նաև Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ