16 05 2020

Ընձառյուծը 50 տարի անց հայտնվեց Ենոքավանում․ վարչապատի 87-րդ փաստը

Ընձառյուծը 50 տարի անց հայտնվեց Ենոքավանում․ վարչապատի 87-րդ փաստը

Տավուշի մարզում 50 տարվա դադարից հետո Ենոքավանի տարածքում հայտնվել է ընձառյուծ. Այս կենդանուն այդ տարածքներում տեսել են 1970-ական թվականներին: Այս մասին օնլայն ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս առումով Տավուշը դարձավ Հայաստանի 4-րդ մարզը, որտեղ ընձառյուծ է բնակվում: «Սա շատ կարևոր եմ համարում, սա նշանակում է, որ ընձառյուծը այդ տարածքներում կարող է սնվել: Ինքը գիշատիչ է, ինչո՞վ է սնվում՝ եղնիկ, վայրի խոզ, տարբեր այլ կենդանիներ: Իսկ կար ժամանակ, որ ասում էինք Հայաստանի անտառներում կենդանի չի մնացել, եղնիկ չի մնացել: Որսագողություն էր տեղի ունենում և շուկաներում վաճառվում էր այդ միսը: Սա նշանակում է, որ կերային բուրգը վերականգված է: Վարկած կա, որ այդ ընձառյուծը Վայորց Ձորից է եկել, բայց դա շատ բան չի փոխում: Շատ հնարավոր է, որ իրեն այդ արեալից դուրս են մղել, ինքն էլ նոր տարածք է գտել»,-ասաց Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ