Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 424 հաստատված դեպքեր, որից առողջացել են 186 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է:
Առո՛ղջ եղեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը