14 05 2020

Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործություն

Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 10, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու` 6, սպանության սպառնալիքի՝ 4, խուլիգանության՝ 3, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու եւ ծեծի՝ 2-ական, պետական, հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, որսագողության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու, հողը փչացնելու, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելու, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու եւ ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած եւ 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ