13 05 2020

Վարակակիր կնոջը Գորիսից ուղղաթիռով տեղափոխել են Երևան. Armlur.am

Վարակակիր կնոջը Գորիսից ուղղաթիռով տեղափոխել են Երևան. Armlur.am

Armlur.am-ը գրում է․ «Գորիսում կորոնավիրուսով վարակված 40-ն անց կնոջը ուղղաթիռով տեղափոխել են  Երեւան։ 

Օրեր առաջ Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել գլխուղեղի կաթված (ինսուլտ) ախտորոշմամբ։ Այնուհետև կնոջ վիճակը վատթարացել է և նրան ուղղաթիռով տեղափոխել են Երեւան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։

Այս պահին քաղաքի հյուրանոցներից մեկում մեկուսացվել է Գորիսի բժշկական կենտրոնի 14 բուժաշխատող։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը Գորիսում հաստատվել էր ապրիլի 27-ին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ