2018 թվականի հունիսի 15-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և դեռ այն ժամամանակ ոստիականպետ Վալերի Օսիպյանը քննարկում ունեին արդյոք շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներն արդյունավետ են թե ոչ։
Վարչապետը նույնիսկ բարկացավ․ «Պետությունն ունի բավարար մեխանիզմներ կարգը պահպանելու համար։ Խնդրի փիլիսոփայությունը պետք է փոխենք, մենք պետք է հասկանանք, որ քաղաքացին, այսպես ասած, տուգանվելու, կներեք էս բառիս համար, մատերիալ չէ։ Առավոտը տանից դուրս է գալիս, ասում ենք՝ «որտեղ բռնենք, տուգանելու ենք»․ էս փիլիսոփայությունը պետք է փոխվի, և դա չպետք է հակադրել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներին»։
Սակայն «հեղափոխությունից» երկու տարի անց կարծես պետություն որոշեց օգտվել բավարար մեխանիզմներից մեկից և քաղաքացուն դարձնել տուգանքի մատերիալ․ Ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն, որը ենթադրում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով հսկողություն։ ՃՈ աշխատակիցները այդպես կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը, կտուգանեն։
Ներկայացնում ենք տեսանյութում վարչապետի հայտարարությունները իշխանափոխությունից անմիջապես հետո և այն պատկերը, որը կա հիմա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը