12 05 2020

Կոնվենցիային կողմ քվեարկած պատգամավորները՝ պետք է պատասխանատվություն կրեն․ Հարությունյան



Անընդունելի է այս կոնվենցիայի վավերացումը, ու միևնուն ժամանակ անհասկանալի։ Մենք 10 տարի այս կոնվենցիան ստորագրել ենք, թողել ենք մնացել էր։ Նիկոլ Փաշինյանն ինչ եկել էր իշխանության սկզբից սկսել էր Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անընդունելի, խայտառակ  հակազգային գործընթացը, չստացեց  սկսեց ժամանակ ձգել, իսկ Լանզարոտի կոնվենցիան բերեց և արագ վավերացրեց։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը։

«Յուրաքանչյուր պատգամավոր, ով կողմ է քվեարկել այս կովենցիային, սրա համար պետք է պատասխանատվություն կրի», -ասաց Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ