ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է «Անմահ գունդ» համառուսական ակցիային։ Այս տարի այն անց է կացվել հեռակա։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Պուտինն առցանց ակցիայի մասնակիցներին է դիմել Կրեմլի աշխատասենյակից: Նրա կողքին տեղադրված են եղել իր ծնողների՝ Վլադիմիր Սպիրիդոնի և Մարիա Իվանի Պուտինների դիմանկարները:
«Մի շարքում երթով ենք ընթանում, թե տանն ենք մնում, ինչպես այսօր, մեր հերոսները միշտ մեզ հետ են և մեր սրտերում: Եվ այդպես կլինի միշտ»,- ասել է Պուտինը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը