09 05 2020

Վիտալի Բալասանյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Վիտալի Բալասանյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Այսօր՝ մայիսի 9-ին, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու Արցախի «Արդարություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ Հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր:

Նրանք ծաղիկներ խոնարհեցին Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Այնուհետև ծաղիկներ դրեցին նաև Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի(Բեկորի) հուշաքարի պատվանդանին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ