ՀՀ մարզպետարանները նախաձեռնել են աջակցել համաճարակային իրավիճակով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցած անձանց՝ մարզերում աշխատանք գտնելու հարցում:
Այսպիսով այն բնակիչներն, ովքեր ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի և ցանկություն ունեն աշխատել մարզերում, կարող են լրացնել նշված հարցաթերթիկը:
Հավաքագրված տվյալները մարզպետարանները կփոխանցեն համայնքների ղեկավարներին և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին՝ 2020 թվականի ընթացքում կատարվող աշխատանքներում մարզերի բնակիչներին ներգրավելու նպատակով:
Հարցաթերթիկները ըստ մարզերի՝ ստորև․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը