07 05 2020

Լավ է արել, ինքը պատվախնդիր սպա է․ Ալբերտ Ունուսյանի կնոջ գրառումը

Լավ է արել, ինքը պատվախնդիր սպա է․ Ալբերտ Ունուսյանի կնոջ գրառումը

Ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանի կինը՝ Գայանե Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ամուսնուն  «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանի ծնունդը շնորհավորելու համար համակարգից հեռացնելու վերաբերյալ։

«Չասեմ՝ չեմ դիմանա:

Լիքը մարդ գրում է, լիքը մարդ զանգում, լիքը քոմենթներ եմ էստեղ-էնտեղ կարդում, ու բոլորի հարցը. բայց ճի՞շտ ա...

Ճիշտ ա...

Իսկ ամենաճիշտն էն ա, որ ես ամուսնուս շատ լավ եմ ճանաչում ու գիտեմ, որ իր համար 3 սրբություն կա՝ Եկեղեցի, Հայրենիք, Ընտանիք...Ընդ որում՝ հենց էդ հերթականությամբ…

Ես գիտեմ, որ Եկեղեցում հնազանդության երդում եմ տվել մի մարդու, ով կյանքում ունի անսասան սկզբունքներ, որոնք երբևէ չեն փոփոխվում՝ անկախ իշխանության երեկվա, էսօրվա, վաղվա դեմքերի փոփոխությունից, ով 10 տարի՝ տարբեր նախարարների օրոք ծառայել է պատվով ու վստահ եմ՝ դեռ ծառայելու պատվով: Մի պարզ պատճառով. ինքը պատվախնդիր սպա է, ինքը հարգում է էն ուսադիրները, որ կրում է...

Ու լիքը մարդ, որ հիմա ասում է՝ դե ախր չշնորհավորեր էլի՜... Լավ է արել, ճիշտ է արել, 1000, 1000000 անգամ ճիշտ է արել, իր ընկերոջը, իր ընտանիքի անդամին՝ կնքահորն է շնորհավորել: Ու հլը քիչ է արել:

Աբ, ես քեզ շատ-շատ եմ սիրում:

Ցմահ՝ հետդ, կողքիդ...

Հ.Գ.

Հուզականության ու խառնված մտքերիս համար կներեք. ինձ կարելի է...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ