29 04 2020

Սևանի ափերի շինությունները քանդվում են. նախարարություն

Սևանի ափերի շինությունները քանդվում են. նախարարություն

Սևանի ափամերձ տարածքների մաքրումը շենք-շինություններից մտնում է գործնական փուլ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտել է մինչեւ 1901,5 մետր բացարձակ նիշերում գտնվող ինչպես պետական եւ համայնքային, այնպես մասնավոր շենք-շինությունների գույքագրման աշխատանքները։

Շրջակա միջավայրի նախարարությունից  հայտնում են. «Ապամոնտաժման կամ քանդման ենթակա պետական եւ համայնքային շենք շինությունների մակերեսը կազմել է ավելի քան 4900 քառակուսի մետր, իսկ քանդման ենթակա մասնավոր կառույցների ընդհանուր մակերեսը գերազանցել է 68․000 քառակուսի մետրը։

Առաջին փուլով նախատեսվում է ապամոնտաժել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինությունները։ Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար «Սևանա լճի առափնյա հատվածներում ջրածածկ պետական և համայնքային շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների» ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ։

Սևանա լճի մինչեւ 1901․5 մետր նիշերում գտնվող մասնավոր շենք-շինությունների քանդման աշխատանքների համար դրանց սեփականատերերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ քանդման աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու համար։ Պահանջը օրենքով սահմանված կարգով չիրականացնելու դեպքում այդ աշխատանքները կիրականացվի պետական միջոցների հաշվին՝ հետագայում այդ միջոցները մասնավոր սեփականատերերից գանձելու պայմանով:

Մրցույթին մասնակցելու վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթանալու համար կարող եք հետևել առցանց հղմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ