Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱՀ Պարետի 2020թ. ապրիլի 28-ի N 5 որոշմամբ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ եւ Հաթերք համայնքներում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱՀ Պարետի 2020թ. ապրիլի 28-ի N 5 որոշմամբ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ եւ Հաթերք համայնքներում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները վերոնշյալ համայնքների համայնքային հիմնարկներում՝ համայնքապետարանի, ակումբի ու բուժկետի շենքերում, դպրոցներում, մանկապարտեզներում, առեւտրի կետերում եւ բնակելի տներում (ըստ անհրաժեշտության) իրականացրել են ախտահանման աշխատանքներ, մասնավորապես՝
Հաթերք համայնքում՝ 38 համայնքային հիմնարկ եւ բնակելի տուն,
Վերին Հոռաթաղ համայնքում՝ 10 համայնքային հիմնարկ եւ բնակելի տուն,
Կոճողոտ համայնքում՝ 9 համայնքային հիմնարկ եւ բնակելի տուն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը