Կառավարության շենքի դիմաց այսօր՝ ապրիլի 28-ին բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ, որոնք ունեին և՛ անձնագիր, և՛ տեղաշարժման թերթիկ, սակայն ոստիկաններն արձանագրությունները կազմելիս հայտնել էին քաղաքացիներին, որ նպատակը չի համընկնում պարետի ընդունած որոշումների հետ:
«Նպատակը մեր բողոքն արտահայտելն էր: Ես կարծում եմ, որ դա իմ համար հրատապ է, որովհետև էն լուծումները, որ էսօր առաջարկվում ա արտակարգ դրության պայմաններում, կոնկրետ կոմունալների հարցով դրանք բավարար չեն: Չի կարելի մարդկանց արտակարգ դրության պայմաններում գալ գազն ու լույսը անջատել: Մեր խնդիրը կոնկրետ էդ հարցերի շուրջ ա, ու սա մի տարբերակ ա, որպեսզի վարչապետին իրական իրավիճակը հասանելի լինի: Էն, ինչ որ նրան էսօր զեկուցում են կամ ներկայացնում են, ես ինքս վստահ եմ, որ չի արտացոլում վիճակը, հակառակ դեպքում չէր լինի էդ խայտառակ ու տգետ որոշումների ցանկը, որն առաջարկում ա կառավարությունը »,- ասաց բողոք քաղաքացիներից:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը