Արմեն Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պապն ու թոռնիկը․․․․
Ծերունի Նիկոլը, ով արդեն մի ոտքով այն աշխարհում է, զբոսնում է թոռնիկի հետ։ Ասենք Մարիամի․․․ չէ, ասենք Արփիի երեխայի հետ։
-Պապիկ, Իջևանից, որ գալիս էինք Երևան, էն երկար թունելը, որ կար, դա ում ժամանակներում է կառուցվել,-ասաց թոռնիկը՝ մտածելով, որ պապը մի բան թողած կլինի իրենից հետո․
-Քոչարյանն է սարքել, բայց նա լավ ղեկավար չի եղել․
-Իսկ ճանապարհին, որ ինձ տարար Ծաղկաձոր, ճոպանուղիները, հանգստյան գոտիները․
-Լևոն Մեծագործի ժամանակ դրա փոխարեն ամայի դաշտ ու տատասկ էր, Քոչարյանը եկավ ու Ծաղկաձորը դարձավ տարածաշրջանում հայտնի ձմեռային հանգստի գոտի, բայց դու չգիտես՝ ինչ փողերով, դա ոնց է կառուցվել, նա լավը չի եղել․
-Իսկ որ Երևանում էն մեր սիրելի նկարն ունենք, դա ո՞ւմ ժամանակ է կառուցվել, Գերմանիայի ղեկավարի հետ այդտեղ նկար ունես․
-Հյուսիսային պողոտայի հետ ես բալես, Քոչարյանը եկավ, հին ու պատմամշակութային շենքերը քանդեց, տեղը դա սարքեց, սիրուն է շատ, բայց Քոչարյանը լավ ղեկավար չի եղել, մեկ է․
-Իսկ որ գնում էինք Դավիթաշեն, հոպարենց տուն, էդ մեծ կամուրջն ով սարքեց․
-Քոչարյանը, մի ժամանակ Դավիթաշենը աղքատ ու լքված թաղամաս էր, Քոչարյանը թալանած փողերի մի փոքր մասով դա սարքեց, տների գները բարձրացան, Դավիթաշենը դարձավ հսկա արվարձան, թանկ անշարժ գույքով․
-Պապիկ էս ով է սարքել․
-Էդ վատ ղեկավարը, Քոչարյանը․
-Պապիկ բա էս մեկը՞
-Դա էլ․․․
Եկավ հետ գնալու ժամանակը․․
-Պապիկ, ինչու Սպիտակով հետ գնացինք․
-Որ տեսնես՝ ինչքան է թալանել Քոչարյանը․
-Բայց էնտեղ ամենուր նորակառույցներ էին, երկրաշարժն այնտեղ էր եղել չէ՞
-Հա, Քոչարյանի ժամանակ կառուցվեց, էդ վատ ղեկավարի․
-Պապիկ, իսկ որ դու էիր ղեկավար, ի՞նչ ես կառուցել, ինչ ես թողել քեզնից հետո․
-Ե՞ս, ես որ վարչապետ էի, կալանավորեցի Քոչարյանին․
-Ինչո՞ւ
-Վատ ղեկավար է եղել․․․
-Պապիկ, շատ կուզեի, որ դու էլ վատ ղեկավար լինեիր, ասաց անմեղ երեխան ու Նիկոլն այդ օրը փչեց շունչը․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը