Ծանոթանալով NewArmenia.am կայքում հրապարակված «Սերժ Սարգսյանն ու կաթողիկոսը հանդիպել են. պայմանավորվել են համատեղել ուժերը» նյութին՝ ցանկանում եմ նշել հետևյալը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
«Պետական, քաղաքական կամ հասարակական գործիչների, այդ թվում և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումների համար որևէ արգելք և սահմանափակում չկա։ Այդպիսի հանդիպումները կազմակերպվում են ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության՝ քննարկելու մեր երկրին ու ժողովրդին հուզող տարաբնույթ խնդիրներ։ Պետք է ձերբազատվել այդպիսի հանդիպումներին արհեստական օրակարգեր վերագրելուց և դավադրություններ փնտրելուց։ Անհեթեթություն է մտածել, որ այդպիսի օրակարգով հանդիպում կարող էր լինել», - նշել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը