27 04 2020

Ես հնարավորություն ստացա նորից սկսել իմ կյանքը․ Նունե Սարգսյան

Ես հնարավորություն ստացա նորից սկսել իմ կյանքը․ Նունե Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության բաժանմունքի բժիշկներին հաջող վիրահատության և իրեն կյանքի նոր հնարավորություն տալու համար։

«Վերջերս ունեցա սրտի վիրահատություն Երևանի Աստղիկ բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության բաժանմունքում։ Շնորհիվ վիրաբույժ Մհեր Սասունիի, կարդիոլոգ Կարինե Սարգսյանի, անեսթեզիոլոգ Եվա Կրասնիկովայի, նվիրված լավագույն բժիշկների թիմի և կատարելապես մասնագիտացված բուժքույրերի՝ իմ սիրտը վերականգնվեց, հիմա ապաքինման ընթացքի մեջ է, և ես հնարավորություն ստացա նորից սկսել իմ կյանքը։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին»,-Instagram-ի իր էջում գրել է Սարգսյանը:

ՀՀ նախագահի տիկինը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այդ օրերին իրեն ծաղկեփնջեր, գրքեր, բացիկներ, նամակներ են ուղարկել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ