Econews.am-ը գրում է. «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը ահազանգում է Արարատի մարզում գտնվող պոչամբարի վտանգավորության մասին՝ գրելով․ «Մեզ տեղեկություն են փոխանցել, որ Արարատի այս ցիանիդային պոչամբարում արտակարգ դեպք է տեղի ունեցել 8-10 օր առաջ։ Մեծ քանակությամբ թռչուններ նստել են դրա մակերեւույթին եւ մահացել։ Ըստ ստացված տեղեկությունների թռչուններին հավաքել եւ թաղել են ռուսներին պատկանող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատակիցները՝ անվտանգության ռուս աշխատակիցների խիստ հսկողության տակ, որ ոչ մեկը չկարողանա ինչ-որ բան նկարել։
Ի՞նչ անել այսպիսի դեպքերում ու ո՞ւմ դիմել՝ պարզ չէ»։
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության եւ մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը