Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ն, հրապարակել է նոր զեկույց, որի համաձայն՝ 2019թ. աշխարհում գրանցվել է ռազմական ծախսերի՝ վերջին տասնամյակում խոշորագույն աճը՝ կազմելով 1,917 տրլն դոլար:
Հայաստանը ներառվել է այն երկրների տասնյակում, որտեղ ռազմական բյուջեն կազմում է ՀՆԱ-ի 4 տոկոսն ու ավելին: Հայաստանը 4.9 տոկոս ցուցանիշով հայտնվել է 6-րդ տեղում, մինչդեռ Ադրբեջանը 4 տոկոս ցուցանիշով 9-րդ տեղում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը