Հրապարակվել է ՌԴ-ում նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ժամանակ մահացած բուժաշխատողների հիշատակման ցանկը։
Մահացածների ցանկում երկու հայ բուժաշխատողի անուն է` 69-ամյա Մոսկվայի Սեչենովսկի համալսարանի համաճարակաբան Արփիկ Աշոտովնա Ասատրյանի և 55-ամյա բուժքույր Սվետլանա Վալերիեւնա Դավթյանի` Սանկտ Պետերբուրգի Պատերազմների վետերանների հիվանդանոցից:
Ցուցակում 23 բուժաշխատողի անուն է նշված, երկուսը Բելառուսից են: Ամենաերիտասարդ բուժաշխատողը 29 տարեկան էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը