25 04 2020

Երեխաները վախենում են բակում խաղալ. Մարուքյանը հրապարակել է քաղաքացու նամակը

Երեխաները վախենում են բակում խաղալ. Մարուքյանը հրապարակել է քաղաքացու նամակը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում հրապարակել է քաղաքացիներից իր ստացած  նամակներից մեկը  եւ հույս հայտնել, որ պատկան մարմինները կզբաղվեն դրանով:

Նամակում ասվում է.

«Բարեւ Ձեզ պարոն Մարուքյան։

Ձեզ եմ գրում քանի որ, որպես կառավարության ներկայացուցիչ ժողովրդին հասանելի եք դուք, եւ դուք եք իսկապես բարձրաձայնում ամեն ձեզ տրված, մեզ հուզող հարցերը։

Խնդիրը շատ անհանգաստնող է շատերին այն թաղամասում, որտեղ ապրում ենք։ Խոսքը Նոր Նորքի 6-րդ զանգվածի մասին է, ավելի կոնկրետ 6 եւ 5 զանգվածների միջեւ գտնվող փողոցում, որտեղ անընդհատ շատանում են փողոցային շները:

Ականջներին ինչ-որ բան են փակցնում իբրեւ հսկվո՞ւմ են, օր -օրի շատանում են շները, բերում բաց են թողնում շենքերի բակերում գնում են: Այդտեղ կա մանկական այգի (սղարաններով եւ այլն), շները այգում են միշտ երեխաները վախենում են, էլ ոչ մի ծնող չի կարող իր երեխային դուրս հանել, նախ եղել են դեպքեր հարձակվել են մարդկանց վրա:

Նայում ես շներին անառողջ տեսքի են աչքերից, բերաններից արտադրություն է գալիս, նստում են այն նստարաններին, որտեղ հենց երեխաներ են։ Ինչու են այդքան մի տեղում շատացել, թե որ Մասիվ է իրենց կարծիքով ծայրամաս է, խուլ տեղ է, բերում են հա, այստեղի ապրողներն էլ մարդ չե՞ն:

Ես, որպես մանկահասակ երեխայի մայր խնդրում եմ շատ անդրադարձեք այս հարցին:

Շնորհակալություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ