23 04 2020

Սոթքի հանքի աշխատակիցը վարակված է կորոնավիրուսով. News.am

Սոթքի հանքի աշխատակիցը վարակված է կորոնավիրուսով. News.am

News.am-ը գրում է․ «Սոթքի հանքավայրի աշխատակիցը վարակված է կորոնավիրուսով, 10 աշխատակից թեստավորվել են, 100-ը մեկուսացվել։ Աս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության  արտաքին կապերի եւ սոցիալ քաղաքանության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նա հայտնեց, որ հանքի աշխատակիցը Վարդենիս քաղաքից է , վարակվել է իր հարեւանից, որից հետո իրեն լավ չի զգացել եւ մի քանի օր չի գնացել աշխատանքի, այնուհետեւ տեղեկացրել է, որ վարակված է կորոնավիրուսով։

«Մենք դիմել ենք հակաճգնաժամային միջոցառումների եւ մոնիթորինգ ենք իրականացրել, քանի աշխատակից այդ վերջին օրերին նրա հետ աշխատել է՝ մեկուսացրել ենք։ Այն 10 մարդիկ, որոնք սերտ են շփում ունեցել , նրանց թեստավորել են, որոնցից 4-ի պատասխանն արդեն եկել է. բացասական է, սպասում ենք 6-ի պատասխանին։ Մենք ինքներս ենք ստեղծել ռիսկային խումբ եւ առանձնացրել ենք 100 աշխատակցի։ Մենք մեր աշխատակիցներին հորդորել ենք, եթե որեւէ մեկն իրեն վատ է զգալու, ունենալու է ջերմություն եւ այլն, չներկայանա աշխատանքի։ Մեզ համար նրանց առողջությունը շատ կարեւոր է։ Մենք սանիտարահիգիենիկ բոլոր միջոցները պահպանում ենք, որեւէ խնդիր չկա այս պահին հանքում։ Այն աշխատակիցները, որոնք կբացակայեն մեկուսացված լինելու, վարակով պայմանավորված այլ  խնդիրների համար, կարող են չներկայանալ աշխատանքի, նրանք կստանան իրենց աշխատավարձը»,- ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ վարակվածը ռիսկային խմբում չի գտնվում եւ իրեն լավ է զգում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ