22 04 2020

Ինչպե՞ս հավելվածով անվանական ծաղիկ ուղարկել Ծիծեռնակաբերդ․ նոր նախաձեռնություն

Ինչպե՞ս հավելվածով անվանական ծաղիկ ուղարկել Ծիծեռնակաբերդ․ նոր նախաձեռնություն

«Ջիմոջի ԷյԷմ» Հայաստան ընկերությունը այս օրերին հանդես է գալիս հերթական նորարարական ձևաչափով ընձեռելով բաժանորդներին նոր հնարավորություններ: Ընկերությունն առաջարկում և ստեղծում է հնարավորություն առանց տանից դուրս գալու հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ուղարկել անվանական ծաղիկ անմիջապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Սմարթֆոն ունեցող բոլոր բաժանորդները կարող են ներբեռնել Gmoji հավելվածը այս հղումով, ծրագրի ապրանքացանկից ընտրել անվանական ծաղիկ և մեկ հպումով այն ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեր գործընկերները ստանալով պատվերը, կզանգահարեն և կճշտեն պատվիրատուի անուն ազգանունը և պատվերը առաքելու ցանկալի ժամը:

Ինչպես նշում է Gmoji ընկերության տնօրեն Լևոն Ֆրանգուլյանը, մենք ևս մեկ անգամ համոզվում ենք, որ Gmoji թվային հարթակը կարող է օգտագործվել տարբեր առիթներով՝ հեշտացնելով թվային ապրանքների ձեռք բերման և առաքման գործընթացը, հատկապես այս օրերին, երբ մարդկանց տեղաշարժման իրավունքը սահամափակ է:

Վեոն Արմենիա ընկերությունը, որը հանդես է գալիս Beeline ապրանքանիշով աջակցում է ակցիայի իրականացմանը և մշտապես խրախուսում է հետաքրքիր և նորարարական ծառայությունները:

Gmoji-ին էլեկտրոնային հարթակ է, որը թույլ է տալիս ուղարկել սթիքերների տեսքով իրական նվերներ էլեկտրոնային կապի բոլոր միջոցներով՝ մեսենջերներ, սոցիալական ցանցեր, SMS հաղորդագրություններ և էլ. փոստ: Ցանկացած ապրանք թվայնացվում և տեղադրվում է հավելվածի ապրանքացանկում, որտեղ օգտատերերը կարող են մեկ հպումով ձեռք բերել ապրանքը իրենց համար կամ ուղարկեն որպես նվեր:

«Ջիմոջի ԷյԷմ» ՍՊԸ-ն ստեղծվել է 1 տարի առաջ և դասվում է այն ընկերությունների շարքին, որոնց հիմնադիրն է գործարար Արա Յաղջյանը: Ընկերությունը ձեռք է բերել ծառայության և ապրանքային նշանի օգտագործման բոլոր իրավունքները, ինչպես նաև տեղայնացրել է հավելվածը, հաշվի առնելով տեղական շուկայի բոլոր առանձնահատկությունները: Հայաստանը ԱՊՀ առաջին և աշխարհում երրորդ երկիրն է, որ միացել է և դարձել է Gmoji ընտանիքի անդամ:

Ընկերության հիմքը կազմում է երիտասարդ, բայց հմուտ թիմը, որը ջանք չի խնայում Հայաստանում հավելվածի օգտագործումը խթանելու համար:  Gmoji հավելվածը կարելի է ներբեռնել հենց հիմա: Այն հասանելի է App Store-ում և Google Play-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ