21 04 2020

Ապրիլի 22-ին Մոսկվա-Երևան թռիչք կիրականացվի․ դեսպանատուն

Ապրիլի 22-ին Մոսկվա-Երևան թռիչք կիրականացվի․ դեսպանատուն

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ս/թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։

«Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում ենք «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 11։00-ից:

Չվերթի կազմակերպման և քաղաքացիների հաշվառման ընթացքին հետևելու նպատակով օդանավակայանում գտնվելու են դեսպանության ներքո ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ էդգար Արևշատյանը, ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն ու դեսպանության արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ նշյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի»,- ասված է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ