21 04 2020

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է լինելու. Էդուարդ Աղաջանյան



Կորոնավիրուսից բխող որոշ սահմանափակումներից ելնելով՝ կառավարությունը վերջին օրերին ինտենսիվորեն քննարկում էր ապրիլի 24-ի միջոցառումների կազմակերպչական հարցերը: Այսօր  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներին առնչվող կառավարության կայացրած որոշումները։

«Միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին, երեկոյան 21:00-ին: Կլինեն եկեղեցական զանգերի ղողանջներ, որոնց ներքո պետք է մարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը: Եվ մենք կոչ ենք անելու մեր քաղաքացիներին՝ մարել նաև իրենց բնակարանների լույսերը և սևեռել իրենց հայացքները դեպի հուշահամալիր կամ դիտել Հանրայինի ուղիղ եթերը և բջջային հեռախոսների լույսերի վառումով պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ:

Լուսավառ ոգեկոչման րոպեն կունենա իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից Լիանա Ալեքսանյանի և Կամո Սեյրանյանի «Արի, իմ սոխակ» երգի կատարման ներքո»,- ասաց էդուարդ Աղաջանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ