20 04 2020

10 ոստիկանի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս․ Հայկ Մհրյան



Իրանից Հայաստան մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների քանակն այս ժամանակահատվածում 1271 է եղել։ Այն իրականացվել է 1197 կարգախմբերի կողմից։ ՃՈ կարգախմբերը համավարակի կանխարգելման շրջանակում ՀՀ տարածքում  իրականացրել են 106 տրանսպորտային միջոցների ուղեկցումներ՝ 136 կարգախմբերի միջոցով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, ներկայցնելով ոստիկանության աշխատանքը արտակարգ դրության պայմաններում։

Նա նշեց, որ տնտեսական գործունեություն ծավալող օբյեկտների գործունեության սահմանափակումից հետո 82-ի նկատմամբ վարչական իրավախախտման  վերաբերյալ արձանագրություն է կազմել: 

Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ մարզերի, Երևանի բնակչության ազատ տեղաշարժը սահմանփակելու նպատակով ապրիլի 1-ից նշանակված 67 հատուկ անցակետերում ամեն օր ծառայություն են իրականացնում տարածքային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի, ճանապարհային  ոստիկանության, ԱԱԾ-ի և ռազմական ոստիկանության ծառայողներ։

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ