19 04 2020

Երևանում հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. Shamshyan

Երևանում հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. Shamshyan

Shamshyan.com-ը գրում է․ « ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamsyan.com-ի փոխանցմամբ ժամը 09:20-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 RO 290 համարանիշի և Haise մակնիշի 662 AO 61 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով շտապօգնության մեջ գտնվող ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվող հիվանդն ու շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Մենք կանգնած էինք խաչմերուկում, երբ Ծերեթելիից լսեցինք շտապօգնության ձայնը: Մոտենալով Չեխով խաչմերուկ` տեսանք, որ շտապօգնությունը ոչ միայն ձայնային, այլ նաև լուսային ազդանշաններն է միացրել, ու եթե Opel-ը ուշադիր լիներ, մանավանդ, որ գլխավոր ճանապարհը սկոռիինն էր ու լսեր սիրենայի ձայնը, ապա վթարը չէր լինի»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ