16 04 2020

Նորաշենում կա կորոնավիրուսի 8 հաստատված դեպք. մարզպետ

Նորաշենում կա կորոնավիրուսի 8 հաստատված դեպք. մարզպետ

Նորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Հարգելի լրագրողներ եւ մեզ զանգահարող քաղաքացիներ, հավատարիմ մնալով բաց եւ թափանցիկ աշխատելու մեր գործելաոճին` եւս մեկ անգամ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Նորաշեն համայնքում հուղարկավորությանը մասնակցել է մեկուսացված քաղաքացի, ում մոտ այնուհետեւ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Դեպքից հետո պարետատունը որոշել է ժամանակավորապես սահմանափակումներ կիրառել համայնքում։

Նորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։

Մնացած կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկությունները իրականության հետ որեւէ աղերս չունեն։

Հիշեցնեմ, որ վերոնշյալ համայնքում սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ