16 04 2020

ՀՅԴ ՀԵՄ-ն ու ՆԱՈՒՄ-ը դրամահավաք են նախաձեռնում

ՀՅԴ ՀԵՄ-ն ու ՆԱՈՒՄ-ը դրամահավաք են նախաձեռնում

ՀՅԴ ՀԵՄ-ն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ մեկնարկում է դրամահավաք, որից գոյացած միջոցներով միություններն օգնելու են մեր կարիքավոր հայրենակիցներին։

Ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

հաշվի առնելով, որ մեր հազարավոր քաղաքացիներ այս օրերին մենակ են մնացել ճգնաժամի դեմ պայքարում։
ելնելով մեր ընկերվարական գաղափարախոսությունից
հավատալով, որ հասարակության առավել ապահով ներկայացուցիչները պատասխանատու են ավելի կարիքավորների համար

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն միությունները մեկնարկում են դրամահավաք, որից գոյացած միջոցներով օգնելու ենք մեր կարիքավոր հայրենակիցներին։

Միացիր մեզ և օգնիր մեկ ընտանիքի դիմագրավել ճգնաժամին։

Դրամահավաքին կարող է միանալ յուրաքանչյուրը՝ ցանկացած չափի գումար փոխանցելով ‼️19300995959701‼️ հաշվեհամարին։

Յուրաքանչյուրիս մասնակցությունն էական է։

#Օգնիրհայրենակցիդ
#Միասինկհաղթենք
#ՀՅԴ
#COVID19»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ