Տպավորություն է, որ կորոնավիրուսը ծագելով օգնել է շրջակա միջավայրի խնդիրները լուծելուն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Ինչպե՞ս կորոնավիրուսը ազդեց մեր հանրության վրա, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա։ Ահռելի փոփոխություններ դրական շրջակա միջավայրի վրա մենք չունենք։ Մենք ունենք խնդիրներ, որոնք կապված չեն կորոնավիրուսի հետ, շատ ավելի լուրջ խնդիրներ, որոնք ազդում են և շրջակա միջավայրի վրա և ընդհանրապես մարդու առողջության վրա։ Ամբողջ աժեոտաժը սկսվելուց հետո մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու թափոնների հետ, դրանք են ձեռնոցները, դիմակները, ներարկիչները, որոնք ամենուր են, որը լուրջ խնդիր է»,- ասաց բնապահպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը