14 04 2020

Գեղարքունիքում միակ վարակակրի երրորդ թետսը բացասական է եղել. մարզպետ

Գեղարքունիքում միակ վարակակրի երրորդ թետսը բացասական է եղել. մարզպետ

Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ. Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Գեղրքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նա գրել է. «Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն ԲԱՑԱՍԱԿԱՆ է։

Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։

Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, այս դեպքում հատկապես Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության եւ կյանքի համար եւ ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ։ 

Շարունակում եմ հորդորել խստորեն հետեւել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները, տանից դուրս գալ խիստ կարիքի պարագայում։ 

Եվ հետեւեք պաշտոնական լրահոսին։ Առողջ եղե՛ք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ