Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել երկրորդ փուլի ընտրություններին մասնակցելու և քվեարկելու կարգի վերաբերյալ:
«Հարգելի ընտրողներ
Ձեզ ենք ներկայացնում ս.թ. ապրիլի 14-ին անցկացվելիք Արցախի Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրություններին մասնակցելու և քվեարկելու կարգը:
Միաժամանակ խնդրում ենք ընտրական տեղամաս ներկայանալիս պահպանել հետեւյալ լրացուցիչ կանոնները.
-մինչև տեղամաս մտնելը տեղամասային կենտրոնում ստանալ մեկանգամյա օգտագործման դիմակ, ձեռնոց, ախտահանվել ալկոհելով և վերցնել անհատական գրիչ
-անպայման կրել տրամադրված դիմակն և ձեռնոցը
-մեկ մյուսից պահպանել սոցիալական հեռավորություն (առնվազն 1 մետր)
-ընտրողների ցուցակում գրառումներ կատարող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին ցույց տալ Ձեր անձը հաստատող փաստաթուղթը `առանց փաստաթուղթը նրան առձեռն տրամադրելու
-տեղամասում Ձեր կողմից օգտագործված պաշտպանիչ միջոցները տեղամասից դուրս գալուց հետո լցնել դրա համար նախատեսված աղբարկղի մեջ:
Եղե΄ ք առողջ»,-ասված է հայտարարությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը