13 04 2020

Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ գրանցված կորոնավիրուսի կրկնակի թեստը բացասական է եղել. մարզպետ

Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ գրանցված կորոնավիրուսի կրկնակի թեստը բացասական է եղել. մարզպետ

2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ գրանցված կորոնավիրուսի կրկնակի թեստը բացասական է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ,

տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3֊րդ թեստը անելու։

Այդ արդյունքները կիմանանք վաղը։

Իմ խնդրանք–հորդորդն է ձեզ, այս օրերին հատակապես հետևել միայն պաշտոնական լրահոսին, լինել մեդիագրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։

Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության և առողջության։

Առողջ եղե'ք»,-գրել է մարզպետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ