13 04 2020

Վարչապետի հայտարարած 1000 թեստերը չեն արվում

Վարչապետի հայտարարած 1000 թեստերը չեն արվում

Հայաստանում ապրիլի 12-ին արձանագրվել է կորոնավիրուսի 680 բացասական և 47 դրական դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։ Թեստերի ընդհանուր քանակը ապրիլի 12-ին եղել է 727։

Ապրիլի 13-ին արձանագրվել է դրական 26, իսկ բացասական՝ 467 դեպք։ Թեստերի ընդհանուր քանակը 493։

Ինչպես տեսնում ենք, թեստերի քանակը անգամ մոտ չէ 1000-ին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 6-ին հայտնել էր, որ առաջիկա օրերին օրական թեստերի քանակը կդարձնեն 1000։ 

«Այսօր մեր օրական թեստերը տատանվում են 250–300 մինչեւ 400, բայց մենք խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, գուցե դա լինի վաղը, մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար, խնդիր ենք դրել օրը 1000 թեստ անել։ Հիմա մենք բավականին մեծ քանակի թեստեր ենք գնում, մոտավորապես 70 հազարին ձգտող»,– դեռ ապրիլի 6-ին ասել էր Փաշինյանը։

Ստացվում է՝ երկրի ղեկավարն անգամ ամենամոտակա՝ կարճաժամկետ խոստումը չի կարողանում կատարել, իսկ մենք դեռ հիշեցնում ենք նախորդ կամ 2 տարի առաջ տված խոստման մասին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ