ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մեկնարկել է դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը և քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան:
«Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է մեր աշխատակիցների խումբը՝ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի և արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանի համակարգմամբ։
Օդանավակայանում է գտնվում նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- ասվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը երեկ տեղեկացրել էր, որ Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթը կկայանա ապրիլի 12-ին
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը