Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում գործող հյուրանոցներից մեկում մի տղամարդ սպառնում է իրեն օգնություն ցուցաբերող բժիշկներին։
Նշված հյուրանոցային համալիր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ տղամարդը օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունից Երևան ժամանած Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Ղ. Ա-ն է, ով հրաժարվել է բժիշկների՝ կորոնավիրուսի թեստ հանձնել և իր մոտ եղած դանակով սպառնացել է ինքնասպան լինել, եթե չթույլատրեն, որպեսզի ինքը մասնակցի կնոջ հուղարկավորությանը։
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը