09 04 2020

Պատվաստանյութեր և օժանդակ պարագաներ ձեռք բերելու համար գումար հատկացվեց

Պատվաստանյութեր և օժանդակ պարագաներ ձեռք բերելու համար գումար հատկացվեց

Նախազորակոչիկների և զորակոչիկների համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից պատվաստանյութեր և պատվաստումներ, ինչպես նաև օժանդակ պարագաներ ձեռք բերելու նպատակով ՀՀ Կառավարությունն Առողջապահության նախարարությանը հատկացրեց 611,672.2 հազ. ՀՀ դրամ, որից 18,350.2 հազ. ՀՀ դրամը կազմում է ձեռք բերվող պատվաստանյութերի և պատվաստումների համար օժանդակ պարագաների դիմաց վճարվելիք մաքսատուրքը:

Նախագծով առաջարկվում է ձեռք բերել նաև նախատեսված ծավալի մի մասը, այսինքն՝ այն մասը, որով հիմնադրամից ներկայացվել է գնային առաջարկ:

Մնացած պատվաստանյութերը և օժանդակ պարագաները նախատեսվում է ձեռք բերել մրցակցային կարգով:

Ըստ նախագծի, սակայն, պատվաստանյութերի ձեռքբերումը մրցակցային կարգով իրականացնելը նպատակահարմար չէ, քանի որ նման պարագայում չի բացառվում, որ ՀՀ-ում որակյալ և անվտանգ պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման ընդհատումը հանգեցնի հանրային առողջության վատթարացման բոլոր հնարավոր հետևանքներին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ