Ինչ-որ թատրոն է տեղի ունենում, և այս թատրոնին մասնակից են դարձրել բոլորին, երկու ամիս, ըստ մեր հաշվարկների, վարակը երկրում էր, ոչ մի բան չէր հայտարարվում, ասում էին խուճապ մի տարածեք։ Ինչպես ստացվեց , որ հենց երեկ առաջին նախնական դեպքը Արցախում հաստատվեց դա գնում է միանգամից ԶԼՄ-ներին։ Ես այստեղ միտում եմ տեսնում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մեկ առողջություն կոալիցիայի նախագահ Գրգոր Գրիգորյանը։
«Ես նաև հիմքեր ունեմ կասկածելու, որ այս ամբողջ պրոցեսն օգտագործվում է այսօրվա վարչախմբրի կոորդինատորների կողմից՝ երկրում տոտալ վերահսկողություն սահմանել, այդ տոտալ վերահսկողության ներքո արագ կլուծել ներքաղաքական հարցերը, և ՀՀ երկրորդ նախագահին շարունակել պահել ապրօրինի մեկուսացման մեջՄենք համաճարակաբանակն տեսնակյունից տեսնում ենք , որ բացարձակ մասնագիտական մոտեցում չկա, մասնագետների խորհուրդներն անտեսվում են»,- ասաց Գրիգորյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը