Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նայեցի քաղաքապետի եթերը` մի «մունաթ»,մի «զունաթ»:Հլը մեկը լինի հարցնող ու՞մ վրա ես հոխորտում, ում ես քո կարճ խելքով սովորեցնում, թե ինչ անեն` քեզ քննադատելու փոխարեն: Դու ի՞նչ գիտես, քո որ քննադատը ոնց է օգնում իր հարևանին ու բարեկամին:
էս համաճարակի, արտակարգ դրության ժամանակ գնացել է «զիբիլի գարաժն» է ցույց տալիս: Այսօր պոլիկլինիկաներից դուրս չպիտի գար քաղաքապետը: Պոլիկլինիկաներն այսօր շատ կարիքներ կունենան, որոնք պիտի այս համաճարակի պայմաններում արագ լուծում ստանային:
Բժիշկներին շնորհակալություն է հայտնում. քանի՞ բժշկի է հանդիպել այս օրերին, որոնք հենց իր ենթակայությամբ են աշխատում: Շտապ օգնության ծառայություն այցելել է՞, որպեսզի բժիշկների առօրյային անձամբ ծանոթանա: Կարևորը գնաց ավտոպարկ, որտեղ ոչ մի մարդ չկա ( հանկարծ ինքը չվարակվի):
Բա որ` աստված մի արասցե, պատերազմ սկսի մեր երկրում, այդժամ ինչպե՞ս է թաքնվելու: Հիմա էլ ապրիլյան պատերազմի օրերն են` այնքան տկարամիտ է ու չի պատկերացնում իր պարտականությունները, որ մի սփոփիչ խոսք նույնիսկ չասեց երևանցի մեր զոհված տղերքի մասին: Թե՞ այդ օրերին Չեխիայում է եղել ու տեղյակ չի, որ պատերազմ ենք անցել:
Ոչ մեկ չի պահանջում, որ քաղաքապետը ուղիղ եթեր մտնի: Մարդիկ ուղղակի ուզում են, որ նա աշխատի ու կատարի իր սուրբ պարտականությունները, ոչ թե թաքնվի ավագանիների հեգնական գրառումների հետևում: Թբիլիսին և շատ այլ քաղաքներ են օրինակ բերում, որ գոնե էդպես հասկանա իր անելիքները, իսկ նա մարդկանց վրա է հոխորտում: Իրեն մի բան կասեմ` թող նայի Մոսկվայի քաղաքապետի գործունեությունն այս օրերին: Մայրաքաղաքի քաղաքապետը նա է, մերը` քաղաքապետի տնազ է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը