03 04 2020

«Փողերս հետ տվեք, ես գնում եմ»․ լարված իրավիճակ՝ «Զվարթոց» օդանավակայանում

«Փողերս հետ տվեք, ես գնում եմ»․ լարված իրավիճակ՝ «Զվարթոց» օդանավակայանում

Բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ, ովքեր պետք է մեկնեին Ռուսաստան, մնացել են «Զվարթնոց» օդանավակայանում։

Ֆեյսբուքյան օգտատեր Էրիկ Շահբազյանը ուղիղ եթերում զրուցում է ուղևորների հետ։ «Եկել ենք օդանավակայան, բայց մեզ ոչ մեկ չի դիմավորում, ասում են՝ թռիչքը չկա, բայց Ռուսաստանից ասում են՝ կա։ Հիմա չենք իմանում՝ ինչ անենք։ Բոլորը տոմսեր են գնել, քանի որ նախապես հայտարարվել էր, որ այսօր չվերթը իրականանալու է, բայց հիմա փաստի առաջ ենք կանգնել»։

Քաղաքացիներից մեկի և ոստիկանի միջև վեճ է սկսվել։ Վեճ է սկսվել, երբ ավիաընկերության ներկայացուցիչը մոտեցել է և ասել, որ հիմա ինքնաթիռը գալու է ուղեւորներին իջեցնի եւ դատարկ հետ գնա Ռուսաստան, քանի որ Ռուսաստանը չի ընդունում իրենց. «Փողերս հետ տվեք, ես գնում եմ, խի՞ եք ծախում տոմսերը, համ փողը չեն ուզում տան, համ չեն թողում գնանք։ Տեղեկացրեք, որ հենց հիմա ժողովուրդը մտնում է պալասա ու թույլ չի տալիս, որ այդ ինքնաթիռն իջնի»։

Ավիաընկերության ներկայացուցիչն ասել է, որ գումարները վերադարձնելու հարցով իրենք պատասխանատվություն չեն կրում։

Ուղևորները շարունակում են սպասել օդանավակայանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ