2018 թվականի ապրիլի 13-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր-նոր էր կռիվ տալիս իշխանության գալու համար, Ազատության հրապարակում ելույթ ունենալիս արեց հայտարարություններ՝ քաղաքացիներին ցույց տալու համար իրենց աղքատ վիճակն ու մեղավորներին։ Մասնավորապես, հայտարարեց, թե Հայաստանի բնակիչները Սերժ Սարգսյանի համար վարկային կազմակերպություների տոկոսները փակող բատրակներ են, կամ Սամվել Ալեքսանյանի ներկրած ապրանքի սպառող։
Արդեն 2020 թվականի մարտի 25-ին երբ ԱԺ պատգամավորն առաջարկեց տալ վարկային արձակուրդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր չեկավ ու հայտարարեց, թե պետք է խսքի արժեքը իմանալ, ոչ թե ասել հարկերից ազատեք, վարկերից ազատեք, սնունդ բաժանեք, կոմունալները չվերցնեք։
Սա տրամագծորեն հակասում էր 2018 թվականի մինչվարչապետության ժամանակվա ելույթին։
Ինչ վերաբերում է «Սամվել Ալեքսանյանի ներկրած ապրանքի սպառող» նախադասությանը․ ԱԺ նույն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում քաղաքացիներին առևտուր անել Երևանի Գյուլբենկյան փողոցում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետից։
Անդրադառնալով վարչապետի՝ «կոմունալները չվերցնեք» արտահայտությանը, նշենք, որ մեր հարևան Վրաստանի կառավարությունը գնաց հենց այդ՝ երկու ամիս կոմունալները չվերցնելու ճանապարհով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը