Կորոնավիրուսի դեպքերն այսօր շատացել են: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այս պահի դրությամբ ունենք արդեն 16 հաստատություն և հիմա Հայաստանում արդեն ինը բժշկական կազմակերպություն զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժումով»,-ասաց նա:
Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։
Նախարարը հայտնեց, որ որոշում է կայացվել և Հայաստանում ամենամեծ բժշկական կենտրոնը՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պետք է նույնպես զբաղվի այս գործով։ «Օրվա ընթաքում այն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ բուժհիմնարկներ»,֊ասաց Թորոսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը