30 03 2020

Երեք օրում բացահայտվել է 98 հանցագործություն

Երեք օրում բացահայտվել է 98 հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 27-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 98 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 25, մարմնական վնասվածք հասցնելու՝ 19, խարդախության՝ 10, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության՝ 3-ական, հարկերից խուսափելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու կաշառակերության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, թմրանյութի իրացման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ապօրինի որսի, անօրինական միգրացիայի կազմակերպման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 5, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, և սպանության փորձի 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ