28 03 2020

Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով հայ պրոֆեսոր-համաճարակաբան է մահացել

Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով հայ պրոֆեսոր-համաճարակաբան է մահացել

Ուրբաթ երեկոյան Մոսկվայի «Նովոմոսկովսկիյ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը, գրում է Московский комсомолец-ը։

Ըստ հաղորդման՝ 69-ամյա կինը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 23-ին։ Նա ունեցել է բարձր ջերմություն և շնչառական դժվարություններ։ Ուրբաթ նրան տեղափոխել են Կոմունարկա գյուղի հիվանդանոց, որտեղ նախնական հաստատվել է COVID-19-ի ախտորոշումը։ Մի քանի ժամ անց Հասրաթյանը մահացել է։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ