27 03 2020

Մեկուսացման կանոնները խախտելու փաստերով 178 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն



Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մարտի 27-ին, ժամը 9-ից 12-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 178 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը 12-ը՝ 1115 անձի նկատմամբ, 552-ը՝ մայրաքաղաքում, 563-ը՝ մարզերում։

Մարտի 27-ին, ժամը 9-ից 12-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 179 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը 12-ը՝ 1439 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Մարտի 27-ին, ժամը 9-ից 12-ը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 7 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը 12-ը՝ 41 վարորդի։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ